Հրապարակվել է Մարսի ամենամանրամասն համայնապատկերը

Armenpress 16:17, 6 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NASA-ն հրապարակել Է Մարսի ամենամանրամասն լուսանկարը: Մոլորակի մակերեւույթի համայնապատկերը նկարահանել Է Curiosity մարսագնացը 2019 թականի նոյեմբերի 24-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը: Նշվում Է, որ լուսանկարներն ունեն ռեկորդային լուծաչափ, իսկ համայնապատկերը կազմում են հազարից ավելի նկարներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Curiosity-ն երրորդ սերնդի մարսագնաց Է, որն իրենից ներկայացնում Է ինքնավար քիմիական լաբորատորիա: Ռովերի իջեցումը Մարսի վրա կայացել Է 2012 թվականի օգոստոսի 6-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am