Ալիևը զայրացել է Ադրբեջանի թանգարանի քարտեզների վրա միայն հայկական տեղանուններ տեսնելով

Armenpress 15:52, 6 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին զայրացրել է այն հանգամանքը, որ Ադրբեջանի աշուղական արվեստի պետական թանգարանում կախված քարտեզների վրա միայն հայկական տեղանուններ է հայտնաբերել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` թանգարանի բացման ընթացքում տեղի ունեցած միջադեպի տեսանյութը հայտնվել է համացանցում:

Իլհամ Ալիևը, չհամակերպվելով այն մտքի հետ, որ Ուրարտու թագավորության ժամանակաշրջանում Ադրբեջան պետություն գոյություն չի ունեցել, պահանջել է քարտեզի վրա ավելացնել նաև ադրբեջանական իբր հնագույն քաղաքների անվանումները:  

Ադրբեջանի նախագահը Թովուզի շրջանում գտնվող թանգարանի տնօրենին հրահանգել է նաև հայկական Դիլիջան, Սևան, Հրազդան և մի շարք այլ անվանումները փոխարինել ադրբեջանականով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am