Մնացականյանը ներկայացրեց Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցում ՀՀ դիրքորոշումը

Armenpress 18:07, 4 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը վստահ է, որ սիրիական ճգնաժամը պետք է կարգավորվի ներսիրիական լայն երկխոսության միջոցով, հաշվի առնելով այնտեղ ապրող բոլոր խմբերի շահերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հարցին:

«Հայաստանը պաշտպանում է Սիրիայի ժողովրդի` սեփական ճակատագիրը որոշելու իրավունքը: Վստահ ենք, որ սիրիական ճգնաժամը պետք է կարգավորվի ներսիրիական լայն երկխոսության միջոցով, հաշվի առնելով Սիրիայում ապրող բոլոր խմբերի, այդ թվում` էթնիկ և կրոնական փոքրամասնությունների շահերը»,- ասաց Մնացականյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am