Լեդի Գագան բացահայտել Է նոր ալբոմի մանրամասները

Armenpress 17:33, 3 Մարտ, 2020
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Լեդի Գագան իր Chromatica ալբոմի մասին մանրամասնություններ Է բացահայտել հեռուստահաղորդավար եւ դիջեյ Զեյն Լոուի հետ զրույցի ընթացքում: Այդ մասին հայտնել Է NME-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:«Երաժշտությունն արդեն մի անգամ բուժել Է ինձ: Նույնը տեղի Է ունեցել, երբ ես աշխատում Էի նոր ձայնագրությունների վրա,-մեկնաբանել Է Գագան:- Chromatica-ն ապաքինման, ինչպես նաեւ խիզախության պատմություն Է, եթե խոսքը սիրո մասին Է: Ես կարծում եմ, որ որեւԷ մեկին սիրելու համար հարկավոր Է շատ համարձակ լինել»: Հայտնի Է, որ երգչուհու ալբոմը կթողարկվի ապրիլի 10-ին: Դրանում տեղ կգտնի 16 թրեք, այդ թվում՝ Stupid love-ը: Անցյալ շաբաթ «Օսկար» մրցանակի դափնեկիրը Ցանցում հրապարակել Էր ֆուտուրիստական հոլովակ, որում փորձում Է վերականգնել խաղաղությունը պատերազմող ցեղերի միջեւ: Նախնական պատվերը հասանելի Է արդեն այժմ: Լեդի Գագայի վերջին՝ Joanne ալբոմը, ներկայացվել Է 2016 թվականին: Այն անմիջապես գլխավորեց Billboard 200 երաժշտական չարթը, իսկ մի քանի երկրում ոսկե եւ պլատինե կարգավիճակ ստացավ վաճառված օրինակների թվաքանակով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am