Չեղարկվել է Թբիլիսի-Երևան 2 չվերթ. ԼՐԱՑՎԱԾ

Armenpress 14:39, 29 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի օդանավակայանը չեղարկել է դեպի Երևան փետրվարի 29-ին նախատեսված երկու չվերթ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ օդանավակայանի կայքից:

Չվերթները նախատեսված էին ժամը 18:50-ին: Չվերթները պետք է կատարեին «Georgian Airways»-ի և «Armenia Aircompany»-ի ինքնաթիռները:

ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ «Armenia Aircompany»-ի չվերթը չեղարկվել է, քանի որ օդանավը կապիտալ զննման է գնացել: Նա վստահեցրեց, որ օդանավը խնդիր չունի, դա ստանդարտ ստուգում է:

ԼՐԱՑՈՒՄ. Ինչպես հայտնեցին «Armenia Aircompany»-ից, չեղարկվել է Թբիլիսիից Երևան ոչ թե երկու, այլ մեկ ինքնաթիռի չվերթ: «Georgian Airways»-ը և «Armenia Aircompany»-ն համագործակցող ընկերություններ են: Երևան-Թբիլիսի-Երևան չվերթը չեղարկվել է կոմերցիոն նպատակով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am