Հրշեջները մարել են Իջևանում բռնկված հրդեհը

Armenpress 20:33, 28 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 28-ին, ժամը 11:53-ին ահազանգ է ստացել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ Մետաղագործների փողոցի սկզբնամասում այրվում են մոտ 12 քմ փայտե տնակ և մացառուտ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:24-ին, մարվել՝ 12:35-ին: Ամբողջությամբ այրվել են փայտե տնակը, մեղվի փեթակ (6 հատ) և մոտ 60 քմ մացառուտ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am