ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել Թուրքիային, այդ թվում՝ ՀՕՊ-ի ոլորտում. Ստոլտենբերգ

Armenpress 16:35, 28 Փետրվար, 2020
ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցություն ցույց տալ Թուրքիային, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության ոլորտում: Փետրվարի 28-ին այդ մասին ճեպազրույցում հայտարարել Է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն՝ ամփոփելով դեսպանների մակարդակով Հյուսիսատլանտյան խորհրդի արտակարգ նիստի արդյունքները, որը Թուրքիայի պահանջով գումարվել Է Իդլիբի իրադրության շուրջը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել Թուրքիային, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության ոլորտում»,- ասել Է նա՝ ըստ որում չհնչեցնելով ոչ մի նոր միջոցառում: Դաշինքում նաեւ Թուրքիային խորին ցավակցություն են հայտնել Իդլիբում զինվորների զոհվելու կապակցությամբ եւ ապաԷսկալացիայի եւ հրադադարի կոչ են արել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am