Թուրքիայում մի քանի հարյուր միգրանտներ են ուղեւորվել Հունաստանի հետ սահման

Armenpress 14:34, 28 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 300 միգրանտ Թուրքիայի հյուսիս-արեւմուտքից ուղեւորվում Է Հունաստանի հետ սահման, քանի որ թուրքական իշխանությունները կարգադրել են այլեւս չխոչընդոտել Եվրոպա փախստականների անցնելուն: Այդ մասին փետրվարի 28-ին հայտնել Է «Սաբահ» թուրքական թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրատարակության տվյալներով՝ շուրջ 300 միգրանտ, որոնց թվում կան Իրանի, Սիրիայի եւ Իրաքի քաղաքացիներ, մոտավորապես կեսգիշերին սկսել են շարժվել Էդիրնե նահանգի կողմը, որը սահմանակից Է Հունաստանին: Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ անվտանգության ուժերը միգրանտների համար, այդ թվում՝ Սիրիայից, Աֆղանստանի եւ Իրաքից, խոչընդոտներ չեն ստեղծի սահմանը հատելիս: Բացի այդ, Թուրքիայում կառավարող Արդարության եւ զարգացման կուսակցության մամուլի քարտուղար Օմար Չելիքը նախազգուշացրել Է, որ Իդլիբում իրադրության նոր սրման կապակցությամբ Անկարան սիրիացի փախստականներին չի խանգարի հասնել Եվրոպա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am