ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ակնհայտ Է համարում կորոնավիրուսի համավարակի վտանգը

Armenpress 09:53, 28 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն ակնհայտ Է համարում կորոնավիրուսի համավարակի (պանդեմիա) առաջացման վտանգը եւ կառավարություններին կոչ Է անում հնարավորինս ամեն ինչ անել հիվանդության տարածումը թույլ չտալու համար: «Մեզ մոտ առայժմ համավարակ չԷ: Բայց կա դրա առաջացման ակնհայտ ռիսկ: Այժմ եկել Է ժամանակը խնդրելու կառավարություններին, որ անեն հնարավոր ամեն ինչ վիրուսի փոխանցումը կանգնեցնելու համար եւ դա անեն այժմ»,- ասել Է Գուտերիշը Նյու Յորքում՝ ելույթ ունենալով The new school-ի ուսանողների առջեւ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նա խոստովանել Է, որ անհանգստանում Է այն զարգացող երկրների համար, որոնք կարող են պաշարների պակաս ունենալ վիրուսի դեմ պայքարելու համար:

«Եթե հիվանդությունը դուրս գա վերահսկողությունից, մենք լուրջ խնդիրների կբախվենք: Դա ավերիչ ներգործություն կունենա համաշխարհային տնտեսության վրա»,- հավելել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am