Եվրոպայի լիգայում թույլ թիմեր չկան. Մխիթարյան  

Armenpress 09:50, 28 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խոսքով՝ Եվրոպայի լիգայում չկան թույլ մրցակիցներ:

«Եվրոպայի լիգայում չկան թույլ մրցակիցներ: Ակումբները պատրաստ են հաջորդ փուլի ուղեգրի համար մրցել մինչև վերջ: Փլեյ-օֆ դուրս եկած թիմերը լավ են խաղում թե հարձակման գծում, թե պաշտպանությունում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մխիթարյանի խոսքը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հայ կիսապաշտպանը նշել է նաև, որ իր համար կարևոր չէ խաղային դիրքը, այլ առաջնահերթը թիմին օգնելն է:

Եվրոպայի լիգայի փլեյ-օֆի պատասխան խաղում «Ռոմա»-ն նախօրեին հյուրընկալվել էր «Գենտ»-ին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: Մխիթարյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ: «Ռոմա»-ն դուրս եկավ Եվրոպայի լիգայի հաջորդ փուլ, քանի որ առաջին խաղում հաղթել էր նվազագույն հաշվով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am