«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Հայատյացություն՝ սումգայիթյան «սցենարով»

Armenpress 08:54, 28 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սումգայիթի եղեռնագործության մասին ահա թե ինչ է պատմում ջարդերի ականատեսներից մեկը` Ալեքսանդր Սարգսյանը, ով դառը հիշողությունների վերաբերյալ գիրք է պատրաստում տպագրության. «Ոճիրը ծրագրված է եղել նախօրոք, կասեի` «պետական մակարդակով»: Այդ կապակցությամբ ուշագրավ մի փաստ եմ ուզում արձանագրել: Ողբերգական դեպքերից առաջ, ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովը բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի եւ գրող-հրապարակախոս Զորի Բալայանի հետ հանդիպմանը «մտավախություն» էր հայտնել Բաքվում ապրող 200 հազար հայերի անվտանգության ապահովման շուրջ` այն ուղղակիորեն կապելով Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու արցախահայության պահանջի հետ: Սումգայիթում կրքերը բորբոքելուն նպաստեցին նաեւ տարածված այն ստահոդ լուրերը, թե իբրեւ Հայաստանում զանգվածաբար սպանում են ադրբեջանցիներին ու թալանում նրանց ունեցվածքը: Սադրիչ էր եւ ԽՍՀՄ գլխավոր դատախազի տեղակալ Վ. Կատուսեւի հեռուստատեսային ելույթը, երբ նա հայտարարեց, որ Ասկերանի դեպքերի ժամանակ իբրեւ երկու ադրբեջանցի է սպանվել:  Որ եղեռնագործությունն, իրոք, նախապես էր ծրագրվել, այդ մասին են վկայում եւ ջարդարարների մոտ հայերի բնակարանների ցուցակներն ու գրանցված հեռախոսահամարները: Սցենարի համաձայն բաժանված էին դերերը, եւ հստակ հայտնի էին, թե ովքեր պիտի սպանեն, ջարդեն, ավերեն, թալանեն, հանցագործության հետքերը թաքցնեն: Իսկ ոճիրից առաջ հրոսակներին դանակներ, կացիններ ու մետաղալարեր, նաեւ թմրանյութեր էին բաժանվել: Հատկանշական է եւ այն հանգամանքը, որ նախապես անջատվել էր հեռախոսային կապը ու հայերի տներում չէին գործում ՆԳ եւ շտապօգնության ծառայությունները»»… 

                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am