Հայ խաղաղապահները բարձր գնահատականի են արժանացել բազմազգ զորավարժության նախապատրաստական վարժանքին

Armenpress 18:52, 27 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի զինծառայողները Գերմանիայի Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմակայանում մասնակցել են «Կոսովոյի ուժեր» բազմազգ զորավարժության նախապատրաստական փուլի «Ամբոխի կառավարում» թեմայով վարժանքին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԶՈւ խաղաղապահների ստորաբաժանումը գործել է վարժ, համաձայնեցված գործողություններով կատարել վարժանքի չափանիշներով սահմանված առաջադրանքները և արժանացել նախապատրաստական դասընթացներին հետևող հրահանգիչների բարձր գնահատականին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am