Մոնղոլիայի նախագահը 30 հազար ոչխար Է նվիրել Չինաստանին հաջակցություն կորոնավիրուսի դեմ պայքարի

Armenpress 16:46, 27 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոնղոլիայի նախագահ Խալթմաագիյն Բաթուլգան ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի հետ կայացած հանդիպման ժամանակ որպես նվեր 30 հազար ոչխար Է մատուցել Չինաստանին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Խալթմաագիյն Բաթուլգան այցով գտնվում Է Չինաստանում: Բանակցություններից հետո, որոնք կայացել են փետրվարի 27-ին Պեկինի Ժողովրդական ժողովների տանը, նա որպես աջակցություն Չինաստանին, որը պայքարում Է կորոնավիրուսի համաճարակի դեմ, Սի Ծինպինին Է հանձնել հավաստագիր, որը վկայում Է չինական կողմին որպես նվեր 30 հազար ոչխար փոխանցելու մասին:

Արարողության տեսանյութը հրապարակել են չինական ԶԼՄ-ները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am