Հայաստանի մարմնամարզության չեմպիոնները և մրցանակակիրները հայտնի են  

Armenpress 15:26, 27 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկօրյա պայքարից հետո Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում ավարտվեց Հայաստանի մարմնամարզության մեծահասակների առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ազատ վարժությունում Հայաստանի չեմպիոն դարձավ Նորայր Հովհաննիսյանը, նրան հաջորդեցին Ռոբերտ  Գյուլումյանը և Գագիկ Խաչիկյանը: Նժույգաթափերի վրա լավագույնը Հարություն Մերդինյանն էր, մրցանակակիրներ դարձան Արթուր Դավթյանը և Գագիկ Խաչիկյանը: Օղակների վարժությունում միմյանց հաջորդին Վահագն Դավթյանը, Արթուր Դավթյանը և Գագիկ Խաչիկյանը: Հենացատկերում ոսկե մեդալակիր դարձավ Արթուր Դավթյանը, արծաթե` Վիգեն Խաչատրյանը և բրոնզե` Համլետ Մանուկյանը: Զուգափայտերի վարժությունում Արթուր Դավթյանը կրկին առաջինն էր: Մյուս հորիզոնականներում Էրիկ Բաղդասարյանն ու Ռոբերտ Գյուլումյանն են: Պտտաձողի վարժությունում մեդալակիր դարձան Արթուր Դավթյանը, Էրիկ Բաղդասարյանը և Գագիկ Խաչիկյանը:

Հայաստանի առաջնությանն, ընդհանուր առմամբ, մասնակցում էին 50 մարզիկներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am