Իրանը սահմանափակել Է ներքին ուղեւորությունները կորոնավիրուսի պատճառով

Armenpress 09:45, 27 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի իշխանությունները հայտարարել են երկրի ներսում այն անձանց ուղեւորությունները սահմանափակելու մասին, որոնց մոտ COVID-19 կորոնավիրուսով հիվանդանալու ախտանշաններ կան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Քաղաքներում կարանտին մտցնելու փոխարեն մենք պատրաստվում ենք սահմանափակումներ կիրառել նրանց նկատմամբ, ում մոտ վարակում Է կասկածվում, կամ նրանց նկատմամբ, ովքեր վարակված են»,- ասել Է Իրանի առողջապահության նախարար Սայիդ Նամակին մամուլի ասուլիսում՝ հորդորելով երկրի բնակիչներին՝ չճամփորդել: Նրա խոսքով՝ քաղաքների մատույցներում կտեղաբաշխվեն հատուկ խմբեր, որոնք կչափեն մարդկանց ջերմությունը եւ «կկանգնեցնեն նրանց, ովքեր վարակված են կամ ում մոտ վարակում Է կասկածվում»: Բոլոր նրանք, ում կկասկածեն կորոնավիրուսով վարակվելու մեջ, կարանտինի կենթարկվեն 14 օրով:

Նամակին նաեւ հայտնել Է, որ սահմանափակումներ կդրվեն շիաների մի քանի սրբազան վայրեր այցելությունների վրա, ներառյալ Իմամ Ռըզայի տաճարը Մեշհեդում եւ Ֆաթիմա Մասումեի տաճարը Ղոմում: Պաշտոնական տվյալների համաձայն՝ Իրանում գրանցված Է նոր տիպի կորոնավիրուսով վարակման 140 դեպք, 19 մարդ մահացել Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am