«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ուզում էինք ավելի լավը, բայց ստացվեց ինչպես միշտ

Armenpress 21:57, 26 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  «Մայրաքաղաքի բոլոր պոլիկլինիկաներում անցած տարվա դեկտեմբերից սկսեց գործել էլեկտրոնային հերթագրումը, երբ թերապեւտի մոտ այցելելու համար պետք է նախապես հերթագրվել։ Ըստ գաղափարի, այն պետք է ապահովեր արագ սպասարկում քաղաքացիների համար, ինչպես նաեւ առավել կանոնակարգած դարձներ բուժհաստատության եւ հատկապես բժիշկների աշխատանքը։ Աշխատող մարդու համար հերթագրման համակարգը, թերեւս, լավագույն լուծումը կարող է լինել ժամանակի խնայողության տեսանկյունից, իսկ նախկին սովորության համաձայն, պոլիկլինիկա ես այցելում առանց հերթագրման, հերթագրվել կարելի է ընթացքում։ Սակայն համակարգի ներդրումը լրացուցիչ աշխատանք, հետեւաբար ծանրաբեռնվածություն է առաջացրել բուժանձնակազմի համար, երբ վերջիններս ստիպված են լինում եւս մեկ գրանցամատյանում նշումներ կատարել, հետո անցկացնել համակարգիչ։ Նախկինում էլ թղթաբանությունն ավելորդ ծանրաբեռնվածություն էր ստեղծում բժշկի համար, եւ նա հիվանդի գանգատները լսելու եւ բուժում նշանակելու փոխարեն ստիպված էր բազմաթիվ թղթեր լրացնել։ Վերոնշյալ խնդրի վերաբերյալ բողոքներ ստացել է նաեւ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը, ինչի մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց հանձնաժողովի անդամ Լուսինե Բադալյանը»:

                 Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am