Մարիա Շարապովան ավարտել է կարիերան

Armenpress 17:49, 26 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս թենիսիստ Մարիա Շարապովան ավարտել է կարիերան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները: «Թենիս, քեզ ասում եմ հաջողություն»,-ասել է Շարապովան:

Մարիա Շարապովան պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2001 թվականին: 5 անգամ հաղթել է «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարերում` Ավստրալիայի բաց առաջնություն (2008), Ֆրանսիայի բաց առաջնությունը (2012, 2014), Ուիմբլդոնի  (2004), ԱՄՆ բաց առաջնությունը (2006): Շարապովան Լոնդոնի Օլիմպիական խաղերի մենախաղի արծաթե մեդալակիր է: 39 անգամ հաղթել WTA մրցաշարերում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am