Արթուր Դավթյանը բազմամարտի Հայաստանի չեմպիոնն է

Armenpress 17:11, 26 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության առաջնության բազմամարտի չեմպիոնը հայտնի է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոցում մեկնարկեց Հայաստանի 2020 թվականի առաջնությունը: Տղամարդկանց պայքարում բազմամարտի չեմպիոնը Արթուր Դավթյանն է:Մրցանակակիրներ դարձան  Արթուր Դավթյանը, Գագիկ Խաչիկյանը և Համլետ Մանուկյանը:

Կանանց բազմամարտում չեմպիոնը Աննա Գրիգորյանն է, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրեց Տաթև Սուքիասյանը և Ինեսա Ջաղինյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am