2020-ին Զբոսաշրջության կոմիտեն կմասնակցի 4 միջազգային էքսպո ցուցահանդեսի

Armenpress 16:44, 26 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն պարբերաբար մասնակցում է զբոսաշրջային միջազգային էքսպո ցուցահանդեսների. 2020 թվականին Հայաստանը կմասնակցի 4 միջազգային էքսպոյում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

«2019 թ-ին մենք մասնակցել ենք 4 ցուցահանդեսի՝ Լոնդոնում, Բեռլինում, Փարիզում և Սինգապուրում: 2020 թվականին ցուցահանդեսները նույնպես կլինեն 4-ը, սակայն Փարիզի փոխարեն կմեկնենք Մոսկվա»,- նշեց Քոչարյանը և հավելեց, որ իրենց դիմելով՝ մասնավորը նույնպես կարող է մասնակիցը լինել այդ էքսպոներին և իրենց արտադրանքը ցույց տալ միջազգային շուկայում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am