Հռոմի պապը զորակցել Է կորոնավիրուսով հիվանդներին ու բժիշկներին

Armenpress 15:20, 26 Փետրվար, 2020
ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը զորակցություն Է հայտնել կորոնավիրուսով վարակվածներին եւ բժիշկներին, որոնք զբաղվում են նրանց բուժմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ես ցանկանում եմ իմ զորակցությունը հայտնել կորոնավիրուսով վարակված պացիենտներին եւ առողջապահության աշխատողներին, որոնք նրանց բուժում են, ինչպես նաեւ քաղաքացիական իշխանություններին եւ բոլոր նրանց, ովքեր զբաղվում են պացիենտներին օգնելով եւ աշխատում են կանգնեցնել վարակի տարածումը»,- փետրվարի 26-ին հայտարարել Է նա Սուրբ Պետրոսի հրապարակում համընդհանուր ունկնդրության ավարտից հետո: Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը փետրվարի 25-ի երեկոյան գերազանցել Է 320-ը: Գրանցվել Է մահվան տասնմեկ դեպք, դրանք բոլորը տեղի են ունեցել Իտալիայի հյուսիսի Լոմբարդիայի եւ Վենետոյի մարզերում: Բոլոր մահացածները ծերեր են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am