Շանթ Սարգսյանը հաղթեց «Aeroflot open 2020»-ի 7-րդ տուրում

Armenpress 09:58, 26 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստ Մանուէլ Պետրոսյանը շարունակում է կես միավորով զիջել «Aeroflot open 2020» մրցաշարի առաջատարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի  A խմբի 7-րդ տուրում Մանուէլ Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը կիսեցին միավորը: Հաղթանակ տարավ Շանթ Սարգսյանը: Այժմ Մանուէլ Պետրոսյանն ունի 5 միավոր և առաջատարից հետ է կես միավորով:

B ենթախմբում Հովիկ Հայրապետյանը և Տիգրան Հարությունյանը ոչ-ոքի ավարտեցին միմյանց հետ պարտիան: Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը հաղթեցին, Լիլիթ Մկրտչյանը պարտվեց: Այս խմբում 7 առաջատարներից երեք 5,5 միավորով Հայաստանի ներկայացուցիչներն են Տիգրան Հարությունյանը, Հովիկ Հայրապետյանը և Աննա Սարգսյանը:

Aeroflot Open 2020-ը կեզրափակվի փետրվարի 27-ին: Մոսկվայում ընթացող մրցաշարի հիմնական խմբում ընդգրկվել է 74 շախմատիստ: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով` 9 տուրով: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 140 հազար եվրո:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am