Իրանի առողջապահության փոխնախարարը վարակվել Է կորոնավիրուսով

Armenpress 16:16, 25 Փետրվար, 2020
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի առողջապահության եւ բժշկական կրթության փոխնախարար Իրաջ Հարիրչիի մոտ կորոնավիրուսի առկայության թեստը դրական արդյունք Է տվել: Համապատասխան հայտարարությամբ պաշտոնյան հանդես Է եկել փետրվարի 25-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:«Ցանկանում եմ հայտնել, որ ինձ մոտ կորոնավիրուս Է հայտնաբերվել: Երեկվանից ջերմություն ունեի, սկզբնական անալիզը դրական արդյունք Է ցույց տվել»,-նրա խոսքը մեջբերել Է ILNA գործակալությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am