Դավիթ Ղուլյանը նշանակվել է ԲԴԽ նախագահի խորհրդական

Armenpress 12:40, 25 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դավիթ Ղուլյանը նշանակվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի խորհրդական:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ավելի վաղ Դավիթ Ղուլյանը զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Նա եղել է նաև ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի խորհրդականը, ՀՀ արդարադատության նախարարությունում զբաղեցրել է մի շարք պաշտոններ` համակարգելով անձնակազմի կառավարման ոլորտը: ՀՀ պետական համակարգում աշխատում է 2000-ականներից:

Դավիթ Ղուլյանը 39 տարեկան է, ունի տնտեսագետի և իրավաբանի մասնագիտություններ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am