ՌԴ իրավապահների կողմից 48-ամյա տղամարդը հետախուզվում էր գողության մեղադրանքով

Armenpress 11:57, 25 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, փետրվարի 24-ին ժամը 18:00-ին, Մաշտոցի անձնագրային բաժանմունքից բաժին են ներկայացրել 48-ամյա Արթուր Հ.-ին:

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: 48-ամյա 2019 թ. հունիսի 6-ից ՌԴ Տյումենի մարզի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) 4-րդ մասի մեղադրանքով:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am