ԱՄՆ-ում մինչեւ ապրիլի վերջը կսկսեն փորձարկել նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը

Armenpress 10:25, 25 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Ալերգիկ եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտը մտադիր Է մինչեւ ընթացիկ տարվա ապրիլի վերջն սկսել նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները: Այս մասին հայտարարել Է այդ հիմնարկության տնօրեն Էնթոնի Ֆաուչին փետրվարի 24-ին The Wall Street Journal թերթի լրագրողների հետ կայացած հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պատրաստուկը մշակել Է Moderna դեղագործական ընկերությունը հիշյալ ինստիտուտի հետ համագործակցությամբ: Պատվաստանյութի առաջին խմբաքանակն արդեն տրվել Է Ֆաուչիի ստորադրյալներին: Փորձարկումներին սկզբնապես կմասնակցեն 20-ից մինչեւ 25 կամավորներ, որոնք վարակված չեն եղել վիրուսով: Արդյունքները կարող են ստացվել հուլիսին կամ օգոստոսին: Ֆաուչին նշել Է, որ պատվաստանյութը մշակվել Է շատ արագ: Նրա խոսքով՝ նույնիսկ եթե առաջին փորձարկումները հաջողությամբ ավարտվեն, պատրաստուկը կարող Է լայնորեն մատչելի լինել սոսկ հաջորդ տարի: Ինստիտուտի տնօրենն արձանագրել Է, որ վիրուսի տարածումը տաք ամիսներին կարող Է դանդաղել: «Պատվաստանյութի կրառումը վարակի տարածումը լիովին ճնշելու միակ միջոցն Է»,- հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am