Իջևանում 1.5 հա խոտածածկույթ է այրվել

Armenpress 21:10, 24 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 24-ին, ժամը 17:17-ին ահազանգ է ստացել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում այրվում է մոտ 1 հա խոտածածկույթ:

Հրդեհի վայրում հրդեհաշիջում է իրականացրել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 18:30-ին, մարվել՝ 18:41-ին: Այրվել է 1.5 հա խոտածածկույթ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am