Փաշինյանը քաղաքացիներին հրավիրում է մասնակցելու Մարտի 1-ի զոհերին նվիրված երթին

Armenpress 19:50, 24 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հրավիրում է մասնակցելու 2008թ. Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Սիրելի հայրենակիցներ, կիրակի օրը՝ մարտի 1-ին, ժամը 18.00-ին բոլորիդ հրավիրում ենք երթի՝ նվիրված 2008 թվականի Մարտի 1-ի զոհերի հիշատակին։ Երթը կմեկնարկի Երևանի Ազատության հրապարակից և կշարժվի դեպի Մյասնիկյանի արձան»,- գրել է Փաշինյանը:

2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում զոհվել է 10 մարդ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am