Ռուսաստանում հսկողության տակ Է մնում Չինաստանից ժամանած ավելի քան 12 հազար մարդ

Armenpress 14:40, 24 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանից ժամանած ավելի քան 12 հազար մարդ Ռուսաստանում մնում Է բժշկական հսկողության տակ: Այդ մասին հաղորդվում Է «Ռոսպոտրեբնադզորի» կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«01.02.2020-ից Շերեմետեւո օդանավակայանում, որը երկրում ներկայում միակն Է չվերթներ ընդունում ՉԺՀ-ից, «Ռոսպոտրեբնադզորի» հսկողության ներքո տրամադրվել եւ պատրաստվել Է առանձին տերմինալ: Կազմակերպվել Է ՉԺՀ-ից բոլոր ժամանողների լաբորատոր հետազոտություն, նրանց անկետավորում եւ հանձնում բժշկական հսկողության ըստ բնակության վայրի: 24.02.2020-ի դրությամբ հսկողության տակ Է մնում 12 092 մարդ»,- ասված Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am