ԱՄՆ-ը 3 մլրդ դոլար գումարի ռազմական ուղղաթիռներ ու տեխնիկա կմատակարարի Հնդկաստանին. Թրամփ

Armenpress 13:59, 24 Փետրվար, 2020
ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ Միացյալ Նահանգները 3 մլրդ դոլար ընդհանուր գումարի ռազմական ուղղաթիռներ եւ այլ մարտական տեխնիկա կմատակարարի Հնդկաստանին: ԱՄՆ-ի ղեկավարը փետրվարի 24-ին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ միասին ելույթ Է ունեցել Հնդկաստանի Հուջարաթի նահանգում, որտեղ նա գտնվում Է պաշտոնական այցով, տղեկացնում Է «Արմենպրես»-ը:«Ես ուրախությամբ ցանկանում եմ հայտարարել, որ վաղը (փետրվարի 25-ին) մեր ներկայացուցիչները գործարքներ կստորագրեն Հնդկաստանի զինված ուժերին 3 մլրդ դոլար ընդհանուր գումարի մարտական ուղղաթիռներ եւ այլ սարքավորումներ մատակարարելու վերաբերյալ»,-ասել Է Սպիտակ տան ղեկավարւը, որի ելույթը հեռարձակվել Է NDTV հեռուստաալիքի եթերում:Ինչպես արդեն տեղեկացվել Է, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 24-ին երկօրյա այցը Հնդկաստան սկսել Է Ահմադաբադ այցելությամբ, որը Հուջարաթի նահանգի խոշորագույն քաղաքն Է: Նախագահական ինքնաթիռը, որում եղել են Սպիտակ տան ղեկավարը, նրա կինը՝ Մելանյա Թրամփը, ինչպես նաեւ 12 մարդուց բաղկացած պաշտոնական պատվիրակությունը, վայրԷջք Է կատարել Ահմադաբադի Սարդար Վալլաբհայ Փաթելի անվան օդանավակայանում: Սպասվում Է, որ Ահմադաբադից հետո Թրամփը կնոջ հետ միասին կայցելի Ագրա քաղաք, որտեղ նրանք կդիտեն Թաջ-Մահալ թանգարանը: Այնուհետեւ Սպիտակ տան ղեկավարը կժամանի Նյու Դելի: Փետրվարի 25-ին պլանավորված են նրա բանակցությունները Հնդկաստանի վարչապետի, ինչպես նաեւ երկրի նախագահ Ռամ Նաթհ Քովինդի հետ: Բացի այդ, ԱՄՆ-ի նախագահը կմասնակցի հնդկական բիզնես-հանրակցության ներկայացուցիչների եւ ամերիկյան դեսպանատան աշխատակիցների հետ հանդիպումներին: Փետրվարի 25-ի երեկոյան պլանավորված Է ընթրիք, որը կանցկացվի նախագահական պալատում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am