Եվրամիությունը 230 մլն եվրո կհատկացնի կորոնավիրուսի դեմ պայքարին

Armenpress 13:40, 24 Փետրվար, 2020
ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը որոշել Է 230 մլն եվրո հատկացնել նոր կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարին: Այդ մասին փետրվարի 24-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է հակաճգնաժամային կառավարման եվրակոմիսար Յանեզ Լենարչիչը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:«ԵՄ-ն կհատկացնի մոտավորապես 230 մլն եվրո՝ օգնելու կորոնավիրուսի դեմ պայքարի գլոբալ ջանքերին»,-ասել Է նա: Լենարչիչը նաեւ ասել Է, որ նոր կորոնավիրուսի բռնկումն ազդեցություն կգործի Եվրամիության տնտեսության վրա, ընդսմին հավելելով, որ առայժմ վաղ Է խոսել կոնկրետ թվերի մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am