Կոմիտասի պողոտայում հայտնաբերվել է գողության համար հետախուզվողը

Armenpress 12:13, 24 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, փետրվարի 22-ին, ժամը 18:40-ին, Կոմիտասի պողոտայից բերման են ենթարկել 31-ամյա Օլեսյա Ռ.-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, 31-ամյա քաղաքացին 2020 թվականի  փետրվարի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am