Արշակունյաց պողոտայում բախվել են «BMW X6»-ն և «Mercedes C» ավտոմեքենաները

Armenpress 11:58, 24 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն փետրվարի 23-ին, ժամը 23:52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 270 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «BMW X6»  (վարորդ՝ Արկադի Վ.) և «Mercedes C» (վարորդ՝ Ալբերտ Ե.) մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին: «Mercedes-Benz C» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Սյուզաննա (2005 թ.) և Դիաննա (2010 թ.) Վ.-ները հոսպիտալացվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, իսկ Մարինե Գ.-ն (1984 թ.) հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am