Բահրեյնում գրանցվել Է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

Armenpress 11:18, 24 Փետրվար, 2020
ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բահրեյնում գրանցվել Է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այդ մասին փետրվարի 24-ին հայտնել Է Բահրեյնի լրատվական գործակալությունը՝ հղում անելով թագավորության առաողջապահության նախարարությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Գերատեսչության տեղեկատվությամբ՝ հիվանդությունը հայտնաբերվել Է Բահրեյնի հպատակի մոտ, որը ժամանել Է Իրանից:Նա, ինչպես նաեւ բոլոր նրանք, ովքեր շփվել են վարակվածի հետ, կարանտինի մեջ են դրվել Մանամայի բժշկական կենտրոնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am