Opel մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

Armenpress 10:55, 24 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն փետրվարի 24-ին ժամը 02:37-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի ավտոդպրոցի մոտակայքում այրվում է «Opel» մակնիշի ավտոմեքենա: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:54-ին, մարվել՝ 03:02-ին: Իջևանյան փողոցի սկզբնամասում ամբողջությամբ այրվել է «Opel Astra J» մակնիշի ավտոմեքենան:

 


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am