Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Վանի ավերիչ երկրաշարժի զոհերի ընտանիքներին

Armenpress 10:19, 24 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի  նախարար Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի ընտանիքներին:

«Խորը ցավակցություն ենք հայտնում Վանի ավերիչ երկրաշարժի զոհերի ընտանիքներին և հարազատներին: Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

Երկրաշարժը տեդի է ունեցել Թուրքիայի և Իրանի սահմանին: Էպիկենտրոնը գտնվել է իրանական Հաբաշ –է Օլյա գյուղից ոչ հեռու, որը Թուրքիայի հետ սահմանից հեռու է շուրջ 10 կիլոմետր: Երկրաշարժի հզորությունը եղել է 5.7 մագնիտուդ: Երկրաշարժի հետևանքով զոհվել է 9 մարդ, 37 մարդ տուժել է:  Զոհվածների թվում կան երեխաներ: Տուժածներից  8-ը գտնվում է ծանր վիճակում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am