ՃՏՊ Զվարթնոց տաճարի մոտակայքում. կա տուժած

Armenpress 22:53, 23 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 23-ին, ժամը 19:07-ին ահազանգ է ստացել, որ Արմավիրի մարզի Զվարթնոց տաճարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արթուր Ն., ծնված 1999 թ.)  դուրս է եկել երթևեկելի հատվածից և հարվածել էլեկտրական սյանը։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am