Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիթոյին

Armenpress 11:15, 23 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիթոյին՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանի ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Ինձ համար մեծ պատիվ էր ներկա գտնվել Ձերդ Մեծության գահակալության խորհրդանշական իրադարձությանը: Լիահույս եմ, որ Հայաստանի և Ճապոնիայի միջպետական հարա­բերություններում արձանագրված հաջողություններն ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված համագործակցությունն այսուհետ ևս կշարունակեն խորանալ և ամրապնդվել: Մաղթում եմ Ձեզ և կայսերական ընտանիքին քաջառողջություն և հաջողություն, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am