Տիգրան Եսայանը վստահեցրեց՝ ոստիկանության բարեփոխումների արդյունքում կադրային ջարդ չի լինելու

Armenpress 15:47, 22 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության բարեփոխումները լինելու են շատ սահուն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 22-ին «Ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թթ. ռազմավարության թույլ և ուժեղ կողմերը» թեմայով քննարկումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանը:

«Բարեփոխումները շատ սահուն են լինելու: Միանշանակ կարող եմ ասել, որ ոստիկանությունում կադրային ջարդ չի լինելու: Բոլոր նրանք, ովքեր իրենց մասնագիտական հմտություններով կհամապատասխանեն նոր ներկայացվող պահանջներին, նրանք բոլորը կմնան և կաշխատեն` անկախ նրանց ով լինելուց»,- ընդգծեց Եսայանը:

Նա նշեց, որ նախատեսվում է պարեկային նոր ծառայություն ստեղծել և, բնականաբար, նոր գործառույթներ պահանջող ծառայությանն անհրաժեշտ են նոր չափորոշիչներ:

«Ինչ վերաբերում է նրանց, ովքեր դուրս կմնան ծառայությունից, կտեղափոխվեն ոստիկանության տարբեր այլ ծառայություններ»,- վստահեցրեց Եսայանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am