Ամերիկյան Friends սերիալի ևս մեկ սերիա կթողարկվի մայիսին

Armenpress 13:11, 22 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան WarnerMedia կինոստուդիան հայտարարել է, որ «Ընկերները» (Friends) հայտնի հեռուստասերիալի դերասանական կազմը կմասնակցի ևս մեկ սերիայի նկարահանման, որը կհեռարձակվի 2020թ. մայիսին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին WarnerMedia ընկերությանը հղում անելով, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Սերիալի ռեժիսորն ու պրոդյուսերը կլինի Բեն Ուինսթոնը, որը կհամագործակցի հիմնական սերիալի պրոդյուսերների հետ: Սերիալի բոլոր 6 դերասաններն էլ նկարահանումների համար կստանան առնվազն 2,5 մլն դոլար:

«Ընկերները» կյանքի տարբեր իրավիճակների մասին պատմող հումորային սերիալ է՝ Նյու Յորքում ապրող 6 երիտասարդի մասին: Այն համարվում է հեռուստատեսության պատմության հումորային ամենահաջողված նախագծերից մեկը: 1994-ից մինչև 2004 թվականների ընթացքում նկարահանվել է սերիալի 10 սեզոն կամ 236 սերիա: «Ընկերները» սերիալն արժանացել է մեծ թվով մրցանակների, այդ թվում` 6 Emmy-ի և մեկ «Ոսկե գլոբուս»-ի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am