Հայաստանում ինֆլյացիոն ֆոնը և արժույթը կայուն են. տնտեսագետ

Armenpress 12:31, 22 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում, համեմատած հետխորհրդային երկրների հետ, ինֆլյացիոն ֆոնը բավական կայուն է: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը՝ անդրադառնալով գնաճի վերաբերյալ բացասական կանխատեսումներին:  

«Հայաստանում 2020 թվականի հունվարին գնաճը կազմել է ընդամենը 0.7 տոկոս: Կարծում եմ, որ պետք չէ չափազանցնել բացասական սպասելիքները: Դա կառավարելի է հատկապես ֆինանսական կայունության պայմաններում: Համեմատած հետխորհրդային տարածքի, հատկապես ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանում ինֆլյացիոն ֆոնը, ինչպես նաև արժույթը կայուն են: Միայն հարևան Ադրբեջանում երկու բանկ է փակվել հիպերինֆլյացիայի պատճառով»,-ասաց տնտեսագետն՝ ընդգծելով, որ պետք է գնահատել մեր ունեցածը և նյութականացնել եղած կայունությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am