Նոր կորոնավիրուսային վարակից մահացությունը հասել է 2.3 տոկոսի
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Առողջապահության պետական հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն՝ փետրվարի 21-ի, ժամը 16:00 դրությամբ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված դեպքերի թիվը կազմել է 75567, կասկածելի դեպքերի թիվը` 5206, հաստատված դեպքերից առողջացածների թիվը՝ 18654 (24,2%), գրանցվել է 2239 մահ (3%): Այս պահի դրությամբ ծանր վիճակում են գտնվում 11633 պացիենտ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` ընդհանուր առմամբ, աշխարհում փետրվարի 20-ի դրությամբ արձանագրվել է 75748 լաբորատոր հաստատված դեպք: ՉԺՀ-ից դուրս աշխարի 26 երկրում արձանագրվել է 1073 դեպք:
Ըստ մասնագետների` 80.9% դեպքերում հիվանդությունն ընթանում է թեթև ձևով: Բարձր ռիսկային խմբում են գտնվում ծերերը և այլ զուգակցող հիվանդություններով անձինք: Հիվանդությունը ծանր ձևով ընթանում է սրտանոթային, շաքարային դիաբետով, շնչառական խանգարումներով հիվանդների մոտ:
Այսօրվա դրությամբ վարակի (COVID-19) մահացությունը հասել է 2.3%: Ընդ որում տղամարդկանց շրջանում մահացության ցուցանիշն ավելի բարձր է (տղամարդ՝ 2.8, կին՝ 1.7):
Հիվանդի տարիքից կախված բարձրանում է մահացության ցուցանիշը: Մինչև 39 տարեկան տարիքային խմբում այն կազմում է 0,2%, 40 տարեկաների մոտ՝ 0,4%, 50տ.՝ 1,3%, 60տ.՝ 3,6%, 70տ. 8%, 80տ. և բարձր՝ 14,8%: Մինչև 9 տարեկան երեխաների մոտ դեռևս մահվան ելքով դեպք չի գրանցվել` չնայած հիվանդանոցներում բուժում են ստանում մանկահասակ տարիքի երեխաներ:
Հարկ է նշել, որ ռիսկի խմբի մեջ են մտել նաև բուժաշխատողները՝ 3019 հիվանդ, որից 5–ը մահվան ելքով:
Աշխարհում արձանագրված դեպքերը՝ 21.02.2020. դրությամբ
N
Հիվանդության արձանագրման ամսաթիվ
Երկիր
Հիվանդության հաստատված դեպքերի քանակը (+ նախորդ օրվա)
Մահվան ելքով հիվանդների քանակը
Արևմտյան խաղաղ-օվկիանոսային տարածաշրջան
1
01.12.19 (հիվանդության սկսման ամսաթիվ)
Չինաստան
75567 (892)
2239 (118)
2
14.01.20
Ճապոնիա
97 (12)
1
«Diamond Princess» նավ
634 (13)
2
3
19.01.20
Կորեա
156 (74)
0
4
23.01.20
Վիետնամ
16
0
5
24.01.20
Սինգապուր
85 (1)
1 (1)
6
25.01.20
Ավստրալիա
17 (2)
0
7
25.01.20
Մալայզիա
22
0
8
27.01.20
Կամբոջա
1
0
9
30.01.20
Ֆիլիպիններ
3
1
Հարավարևելյան
Ասիայի տարածաշրջան
10
12.01.20
Թաիլանդ
35
0
11
24.01.20
Նեպալ
1
0
12
27.01.20
Շրի Լանկա
1
0
13
30.01.20
Հնդկաստան
3
0
Եվրոպայի տարածաշրջան
14
25.01.20
Ֆրանսիա
12
1
15
28.01.20
Գերմանիա
16
0
16
29.01.20
Ֆինլանդիա
1
0
17
30.01.20
Իտալիա
4
0
18
31.01.20
Մեծ Բրիտանիա
9
0
19
31.01.20
Իսպանիա
2
0
20
31.01.20
Ռուսաստան
2
0
21
31.01.20
Շվեդիա
1
0
22
04.02.20
Բելգիա
1
0
Ամերիկայի տարածաշրջան
23
21.01.20
ԱՄՆ
16 (1)
0
24
26.01.20
Կանադա
9 (1)
0
Արևելյան Միջերկրածովյան
տարածաշրջան
25
30.01.20
ԱՄԷ
9
0
26
14.02.2020
Եգիպտոս
1
0
27
19.02.2020
Իրան
2
2
Ընդամենը
76723 (1000)
2247 (119)
Ինչ վերաբերում է Իրանի Իսլամական Հանրապետությունում (ԻԻՀ) արձանագրված դեպքերին, ապա պետք է նշել, որ առողջապահության նախարարությունը շարունակում է աշխատանքները ԻԻՀ-ում թե´ հայկական դեսպանատան, և թե´ առողջապահության նախարարության հետ: Արդյունքում պարզվել է, որ փետրվարի 21-ի ժամը 16:00 դրությամբ արձագրվել է 18 դեպք, որից 4-ը՝ մահվան ելքով:
ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՎԱՐԱԿՈՎ (COVID-19) ՉՀԻՎԱՆԴԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ է.
Միջազգային ուղևորություններ ծրագրելիս՝ հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը, Խուսափե´ք շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, Օգտագործե´ք անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ), Լվացե´ք ձեռքերը դրսից տուն գալիս և սնունդ ընդունելուց առաջ, Գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմե´ք բժշկի, մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ, Եթե գտնվում եք Չինաստանում, ապա խուսափե´ք կամ բացառեք կենդանական (հատկապես՝ ծովամթերքի) շուկաներ այցելություններից, օգտագործե´ք միայն լավ եփված սնունդ, շշալցված ջուր, մի այցելե´ք կենդանաբանական այգիներ կամ մի մասնակցե´ք մշակութային միջոցառումների, որտեղ ներգրավված են կենդանիներ, Եթե վերադարձել եք Չինասատնից և ձեզ մոտ առկա են գրիպանման հիվանդություններին բնորոշ ախտանշաններ, ապա դիմե´ք բժշկական օգնության՝ նշելով ճանապարհորդության մասին: