Չինաստանում ավտոմեքենաների վաճառքները 92 տոկոսով ընկել են կորոնավիրուսի պատճառով

Armenpress 18:06, 21 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում կորոնավիրուսի բռնկման պատճառով փետրվարի առաջին երկու շաբաթներին մարդատար ավտոմեքենաների մանրածախ վաճառքները տարեկան արտահայտությամբ ընկել են 92 տոկոսով: Այդ մասին վկայում են Մարդատար ավտոմեքենաների չինական ասոցիացիայի (China Passenger Car Association, CPCA) տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ամսվա առաջին շաբաթում անկումը հասել Է 96 տոկոսի: Այդ ժամանակաշրջանում վաճառքները կազմել են օրական միջին հաշվով 811 ավտոմեքենա:

CPCA-ի ղեկավար Ցույ Դունշուն պահանջարկի անկումը բացատրել Է այն բանով, որ փետրվարի առաջին շաբաթում «շատ մարդիկ մնում Էին տանը»: Դիլերներն աշխատանքը վերսկսել են ամսվա երկրորդ շաբաթում, երբ վաճառքները միջին հաշվով հասան օրական 4098 ավտոմեքենայի, ինչը 89 տոկոսով պակաս Է, քան մեկ տարի առաջ, նշել Է նա: Չինաստանում վաճառքների անկումն ընթացիկ տարում սպասվում Էր դեռ կորոնավիրուսի բռնկումից առաջ տնտեսության աճի դանդաղման եւ առեւտրի լարվածության պատճառով: Վաճառքների նվազում ցր դիտվում նախորդ երկու տարվա ընթացքում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am