ԱՄՆ-ում այրվող ինքնաթիռի վայրէջքը հայտնվել է տեսանյութում

Armenpress 16:29, 21 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համացանցում հայտնվել Է Ֆլորիդայի Դեյթոն Բիչ միջազգային օդանավակայանում ինքնաթիռի վթարային վայրԷջքի տեսագրությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Կադրերում երեւում Է, թե ինչպես Է այրվում ինքնաթիռի հետին մասը: Ի վերջո օդանավը վայրԷջք Է կատարել առանց շասսիի:

CBS-ի տվյալներով՝ ինքնաթիռում եղել Է երկու մարդ, նրանցից ոչ ոք չի տուժել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am