Ռուսաստանը հայտնել Է Իդլիբում թուրքական բազմակիլոմետրանոց ռազմական շարասյուների մասին

Armenpress 14:59, 21 Փետրվար, 2020
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան վերջին շաբաթներին Սիրայում Իդլիբի ապաԷսկալացիայի գոտի Է փոխադրել մեծ քանակությամբ մարտական տեխնիկա եւ ռազմամթերք, հայտնել են ռուս զինվորականները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Իդլիբի նահանգի հյուսիսում բոլոր հիմնական ճանապարհները վերջին մի քանի շաբաթը գործում են սովորական ռեժիմով: Դա Էլ Թուրքիային թույլ Է տվել իր տարածքից արագորեն ապաԷսկալացիայի գոտի տեղափոխել մարտական տեխնիկայի եւ ռազմամթերքով բեռնատար տրանսպորտի բազմակիլոմետրանոց շարասյուներ, փետրվարի 21-ին ասել Է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի պետ Օլեգ Ժուռավլյովը: Վերջին ժամանակներս Մոսկվայի եւ Անկարայի միջեւ տարաձայնություններ են ի հայտ եկել Իդլիբի ապաԷսկալացիայի գոտու շուրջը, որտեղ իրադրությունն զգալիորեն սրվել Է: Թուրքիան սիրիական զորքերին եւ նրանց դաշնակիցներին մեղադրում Է Իդլիբում խաղաղ օբյեկտների եւ թուրք զինվորականների դիրքերի վրա գրոհների մեջ եւ Դամասկոսից պահանջում Է ուժերը դուրս բերել ապաԷսկալացիայի գոտուց:Ռուս զինվորականները հայտարարել են, որ Սիրիայի բանակը պատասխանել Է զինյալների գրոհներին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am