Կորոնավիրուսով ավելի քան 500 ախտահարված Է հայտնաբերվել Չինաստանի բանտերում

Armenpress 13:03, 21 Փետրվար, 2020
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինացի բժիշկները կորոնավիրուսով վարակում են ախտորոշել առնվազն 505 կալանավորների մոտ Չինաստանի երեք տարածաշրջանների հինգ բանտում: Ինչպես փետրվարի 21-ին հայտարարել Է ՉԺՀ-ի արդարադատության նախարարության Բանտերի գործերի վարչության ղեկավար Հե Պինը, խոսքը վերաբերում Է Հուբեյի, Շանդունի եւ Չժեցյանի նահանգների պատժական հիմնարկություններին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ներկայում այդ հինգ բանտերում ծանր հիվանդներ չկան: Դրանք 230 կալանավորներ են Հուբեյի նահանգում՝ Ուհանի կանանց բանտում, եւս 41 դեպք Է հաստատվել Հանցզինի բանտում»,- նշել Է նա: «Շենդունի նահանգում Ժենչենի օկրուգի բանտում հաստատվել Է 200 դեպք եւ մեկ ենթադրյալ ախտահարում: Չժեցզյանի նահանգի Շիլիֆեն բանտում հաստավել Է 34 դեպք»,- ասել Է Հե Պինը: «Բանարկյալների թվում մահվան դեպքեր չեն արձանագրվել»,- ընդգծել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am