Մոսկվայում բժշկական դիմակների լրացուցիչ արտադրություն են սկսել

Armenpress 12:13, 21 Փետրվար, 2020
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պայմաններում Մոսկվայում ստեղծվում Է բժշկական դիմակների եւ անհատական պաշտպանության այլ միջոցների նոր արտադրություն: Այդ մասին հայտնել Է ՌԴ մայրաքաղաքի քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին: Ինչպես ասված Է նրա կայքում, արտադրությունը կբացվի «Մոսկվա» տեխնապոլիսում, կստեղծվի պաշտպանության միջոցների լրացուցիչ չպակասող պաշար: Քաղաքագլխի խոսքով՝ այժմ Մոսկվայում տրվել Է շուրջ 2,5 հազար որոշում 14 օրով քաղաքացիներին մեկուսացնելու մասին:Նա հայտնել Է, որ Մոսկվայում կորոնավիրուսով պայմանավորված կարանտինի կատարումը հսկվում Է դեմքերի ճանաչման ավտոմատացված համակարգերի միջոցով:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am