Թրամփը վրդովված Է «Օսկար»-ում «Պորտաբույծները» ֆիլմի հաղթանակից

Armenpress 11:35, 21 Փետրվար, 2020
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անհամաձայնություն Է հայտնել, որ հարավկորեական «Պորտաբույծները» (Gisaengchung, 2019) կինոնկարն «Օսկար» մրցանակ Է շահել այս տարի: Այդ մասին նա հայտարարել Է փետրվարի 20-ի երեկոյան՝ Կոլորադոյի նահանգում ելույթ ունենալով իր կողմնակիցների առջեւ կայացած հանրահավաքում: Հեռարձակումը վարել են Միացյալ Նահանգների հեռուստաալիքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Կինոակադեմիայի ի՜նչ ահավոր պարգեւ այս տարի: Հաղթող դարձավ Հրավային Կորեայի ֆիլմը: Գրողը տանի, ի՞նչ Է այնտեղ կատարվում,- ասել Է Թրամփը:- Մենք Հարավային Կորեայի հետ բավականին խնդիրներ ունենք առեւտրի բնագավառում, իսկ նրանց պարգեւ են տալիս լավագույն ֆիլմի համար: Դա լա՞վ Է: Չգիտեմ»: «Վերադարձրեք «Քամուց քշվածները», «Սանսեթի ճեմուղին», այնքան շատ են հիանալի ֆիլմերը, իսկ հաղթողը Հարավային Կորեայից Է,- ասել Է նախագահը:- Նման բան առաջ եղե՞լ Է»: Փետրվարի 9-ին հարավկորեացի ռեժիսոր Պոն Չժուն Հոյի «Պորտաբույծները» ժապավենն «Օսկար» ստացավ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում Ամերիկյան կինոարվեստների ակադեմիայի պարգեւատրման 92-րդ արարողությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am