Չինաստանում պատմել են, թե երբ կսկսվեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները

Armenpress 10:48, 21 Փետրվար, 2020
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները կսկսվեն ապրիլի վերջից ոչ շուտ: Այդ մասին փետրվարի 21-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է ՉԺՀ-ի գիտության եւ տեխնոլոգիաների փոխնախարար Սյույ Նանպինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Փետրվարի 20-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել Է, որ ակնկալում Է նոր տիպի կորոնավիրուսի դեմ դեղորայքային պատրաստուկների երկու թեստավորումների արդյունքներն ստանալ երեք շաբաթ հետո: Գեբրեյեսուսի խոսքով՝ փորձարկումներից մեկի ընթացքում որոնց նպատակն Է կորոնավիրուսի դեմ պայքարի պատրաստուկ գտնելը, թեստավորվում Է ՄԻԱՎ-ի դեմ երկու դեղերի՝ լոպինավիրի եւ ռիտոնավիրի համակցությունը, իսկ երկրորդը հետազոտում Է ռեմդիսիվիր հակավիրուսային պատրաստուկը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am