Թուրքիայի առնվազն հինգ քաղաքացի Է զոհվել Հանաուում կատարված հարձակման հետեւանքով

Armenpress 16:49, 20 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի առնվազն հինգ քաղաքացի Է զոհվել Գերմանիայի Հանաու քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով: Այդ մասին փետրվարի 20-ին հայտնել Է ԳԴՀ-ում Թուրքիայի դեսպան Ալի Քեմալ Այդինը NTV հեռուստաալիքի եթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հանաուում զինված հարձակման ընթացքում զոհվել Է Թուրքիայի հինգ քաղաքացի»,-ասել Է դիվանագետը: Լույս փետրվարի 20-ի գիշերը Գերմանիայի 43-ամյա բնակիչ Տոբիաս Ռ.-ն կրակ Է բացել նարգիլեի երկու բարերում, որի հետեւանքով զոհվել Է ինը մարդ: Առավոտյան ոստիկանությունը Կեսելշտադտի բնակարանում գտել Է եւս երկու մարդու մարմին՝ հրաձիգի եւ նրա մոր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am