"Take on me" հիթի a-ha հոլովակը 1 միլիարդ դիտում Է հավաքել YouTube-ում

Armenpress 15:53, 20 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգական խմբի 1983 թվականի "Take on me" հիթի a-ha հոլովակը 1 միլիարդ դիտում Է հավաքել YouTube-ում: Այդ մասին հայտնել Է ET Canada-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Կոմպոզիցիայի տեսահոլովակը նկարահանել Է ռեժիսոր Սթիվ Բերոնը: Ինչպես հայտնում Է հրատարակությունը, չորսրոպեանոց հոլովակի համար նրանից ու նկարահանող խմբից պահանջվել Է 16 շաբաթ: Հոլովակն ստեղծելիս օգտագործել են հատուկ անիմացիոն տեխնիկա:Սրճարանի այցելուն (Թերեզա Բեյլին) կոմիքս Է ընթերցում մոտոմրցարշավորդների մասին: Նա անսպասելիորեն հայտնաբերում Է, որ նրանցից մեկը (խմբի մենակատար Մորթեն Հարքեթը) իրեն աչքով Է անում: Այնուհետեւ նա աղջկան Է մեկնում ձեռքը, եւ նրանք միասին ընկղմվում են նկարված աշխարհի մեջ: Երգը, որը ռելիզից անմիջապես հետո գլխավորել Է Billboard Hot 100 չարթը, կատարել են բազմաթիվ երաժիշտներ եւ ծաղրանմանակել են երկրպագուները: Այսպես, Weezer ռոք խմբի մասնակիցները ներկայացրել են այդ հիթի իրենց տարբերակը եւ նույնիսկ հոլովակ նկարահանել a-ha-ի ոճով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am